Լրահոս
Օրվա լրահոսը

«2-րդ անգամ Եվրոպային «գցելը» մեզ չեն ների, նախագահն էլ է դա հասկանում». Քաղաքագետ

Օգոստոս 29,2017 13:42

«Հույս ունեմ եւ հավատում եմ, որ փաստաթուղթն ի վերջո ստորագրվելու է: Երկրորդ անգամ Եվրոպային «գցելը» մեզ չեն ների: Սերժ Սարգսյան էլ է դա հասկանում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ «բազեականների» հետ հանդիպմանն արված հայտարարությանը, թե աշնանը Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նա ընդգծեց՝ չնայած դրան, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում. «2013-ին էլ էին ասում, թե հնարավոր չէ, որ այն չստորագրվի: Գալուստ Սահակյանն այդպես ասաց, բայց ժամեր հետո իմացանք, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է եվրաասոցացումից եւ պարտավորվել ԵՏՄ մտնել»:

Քաղաքագետի խոսքով՝ այս անգամ համաձայնագրի ստորագրման հավանականությունն ավելի մեծ է. «Փաստաթուղթը բավականին մշակված է: Այն ավելի թույլ եւ փոքր կլինի, բայց «օդանցքի» հնարավորություն կտա Հայաստանին»:

Արա Պապյանը նաեւ նկատեց՝ նախագահը նման բան է ասել, բայց նախկինում էլ նա խոստումներ է տվել ու չի կատարել. «Նա շատ ավելի լուրջ բաներ էլ է խոստացել՝ Ստեփանակերտի օդակայանի բացում,  Զանգեզուրի երկաթգիծ, նոր ատոմակայան…Միաժամանակ, նա բոլորի նախագահն է,  ոչ թե «բազեների», պետք է բոլոր լրատվամիջոցների համար նման հանդիպում կազմակերպի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031