Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի համար ՀՀ-ն պետք է լինի ավելի մեծ եւ հզոր, որ հակակշռի Իրաքյան Քուրդստանին». Քաղաքագետ

Օգոստոս 29,2017 13:05

«Քրդական ինքնավարության ստեղծմամբ, ինչն առաջին համաշխարհային պատերազմից հետո ամենանշանակալի փոփոխությունն է տարածաշրջանում, վերակենդանանալու է հայկական հարցը: ԱՄՆ-ն թեեւ հանդես է գալիս Իրաքյան Քուրդիստանի անկախացման դեմ, սակայն գործընթացն անխուսափելի է»,-«Փաստարկ« մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե է նախանշված:

Ըստ Արա Պապյանի՝ այս փաստն Արցախյան հակամարտության վրա չի կարող ազդեցություն չունենալ. «Քրդական պետության հարցն ավելի մեծ է, քանի Արցախինը: Սակայն քրդական պետության հարցը մեծացնում է ՀՀ դերն ու նշանակությունը տարածաշրջանում: ՀՀ-ն Արեւմուտքին պետք է՝ քրդերի հետ հետագա հարցերի համար»:

Արա Պապյանը մանրամասնեց. «Արեւմուտքն ունի փորձ առ այն, որ այն պահին, երբ Թուրքիան դառնում է ուժեղ եւ ինքնաբավ, դառնում է վատ կառավարելի եւ ինքնագլուխ: Էրդողանի վերջին հոխորտալից հայտարարությունները Գերմանիայի առնչությամբ դրա մասին են վկայում: Հզոր Թուրքիային փոխարինել Քրդստանով՝ նշանակում է գլխացավանքը փոխարինել մեկ այլ գլխացավանքով: Այսինքն, Արեւմուտքի համար քրդական պետությունը չպետք է լինի այնքան հզոր, որ չենթարկվի իրեն: Իսկ գլխացավանքին պետք է հակակշիռ, ուստի ԱՄՆ-ի համար ՀՀ-ն պետք է լինի ավելի մեծ եւ հզոր, որ հակակշռի Քրդստանին»:

Քաղաքագետի խոսքով՝ այդ է վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցը, որում նա շեշտում է՝ ԱՄՆ-ն պատրաստ է ՀՀ-ին տալ ինքնիշխանությանը միտված գործիքներ. «Ամերիկացիներն արդեն կասկածում են, որ ՀՀ-ն այլեւս ինքնիշխան երկիր չէ եւ Ռուսաստանի մասն է: Լրջագույն ճամփաբաժանի առաջ ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031