Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հիմա էլ փորձում է լրատվամիջոցներին զրկել եկամտի մյուս աղբյուրից. «Ժողովուրդ»

Օգոստոս 29,2017 13:10

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես այսօր նախատեսված է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։

Այս ամենի հետեւանքով հայ տպագիր մամուլը կանգնած է ֆինանսական լուրջ ճգնաժամի առաջ։

Այն թանից հետո, երբ վարչապետի թեթեւ ձեռքով պետական կառույցները հրաժարվեցին բաժանորդագրությունից, կտրուկ նվազեց թերթերի իրացումը, դրա հետեւանքով նաեւ տպաքանակները։ Ու այդպես մամուլը զրկվեց վաճառքի արդյունքում գոյացող ֆինանսական միջոցների մի մասից։ Մինչդեռ բյուջեի վրա այս խնայողությունները լուրջ հետեւանք չունեցան, բավական է միայն նշել, որ պետական գերատեսչությունները թերթերի բաժանորդագրության համար տարեկան միջինը ծախսում էին մոտ 400-700 հազար դրամ։ Իսկ դա երկրի բյուջեի համար առանձնապես մեծ գումար չէ։ Առավել եւս, երբ ծախսերի գերխնայողության ռեժիմի անցնելու մասին հայտարարած կառավարությունն ուրիշ ոլորտներում շարունակում է շռայլորեն գումարներ վատնել, դրանում համոզվելու համար բավական է միայն ծանոթանալ պետական գնումներին, եւ պատկերը պարզ կդառնա։

Չբավարարվելով այսքանով՝ կառավարությունը հիմա էլ փորձում է լրատվամիջոցներին զրկել եկամտի մյուս աղբյուրից՝ հայտարարությունների, հաշվետվությունների եւ այլ ծանուցումների տպագրության համար վճարից։ Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս հիմք կընդունվեն միայն azdarar.am կայքում հրապարակված ծանուցումները։ Ու բնական է, որ այդ դեպքում այլեւս որեւէ մեկը չի ցանկանա որեւէ թերթում հայտարարություն տեղադրել։ Ճիշտ է՝ արդարադատության նախարարության հեղինակած օրինագծերի փաթեթի հիմնավորումների մեջ նշված է, թե հայտարարություններն ու ծանուցումները ԶԼՄ-ներում տպագրվելու դեպքում տեղեկատվության հասանելիությունն անարդյունավետ է, եւ azdarar.am կայքում հրապարակվելու դեպքում այդ խնդիրը կլուծվի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031