Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո եվրոպական այլ քաղաքներում հերթական անգամ խստացվել էին անվտանգության միջոցառումները:
Մասնավորապես Միլանի կենտրոնական հրապարակում՝ Դուոմո տաճարի առջեւ, որն ամենամեծն է Իտալիայում եւ մեծությամբ երրորդն աշխարհում, տեղադրված էին արգելապատնեշներ՝ փոխադրամիջոցների շարժը սահմանափակելու համար:
Հիշեցնենք, որ Բարսելոնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին մեքենան մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 16 մարդու կյանք եւ վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:
Լուսանկարը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
«Առավոտ»
29.08.2017