Սեպտեմբերի 2-ից 28ը Թբիլիսիում անցկացվելու է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ նոկաուտ համակարգով, որին մասնակցելու է 128 շախմատիստ:
Աշխարհի 30 ուժեղագույններից խաղատախտակների առջեւ կպայքարեն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Լին Դիժենը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը եւ այլոք:
Բացի Արոնյանից, Թբիլիսիում Հայաստանը կներկայացնեն նաեւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը: Նրանք այդ իրավունքը նվաճել են 2016 եւ 2017 թվականների Եվրոպայի առաջնություններում ցույց տված արդյունքներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ