Հաճախ միեւնույն թեմաները ծամծմող կայքերի եւ ոչ ադեկվատ մարդկանց ֆեյսբուքյան «ջղային» գրառումների եւ մեկնաբանությունների ֆոնի վրա համացանցում կարելի է գտնել նաեւ լուրջ հոդվածներ՝ չափազանց արդիական թեմաներով: Այդ հոդվածներում չկան «խարազանումներ», մեղադրանքներ եւ պիտակներ՝ զուսպ վերլուծություն է մտածող մարդկանց համար:
Խոսքս տվյալ դեպքում armenian-interest.com («Հայկական շահ») կայքում քաղաքագետ Արեգ Գալստյանի «Հայկական բրենդը որոնելիս» հոդվածի մասին է: Թեման քաղաքական բրենդն է, որի տակ հեղինակը հասկանում է «բոլոր ազգային ուժերի հավաքագրումը, որը նպաստում է երկրի իմիջի քարոզչությանը՝ դրա սահմաններից դուրս»: Պարզ է, որ այդ մենք մեզ համար պետք է տանք որոշակի հարցերի պատասխաններ, եւ դրանցից առաջինը հետեւյալն է՝ ո՞վ ենք մենք՝ հայաստանցիներս: Արդյոք մենք էթնիկ մի համախո՞ւմբ ենք, որն ապրում է միջազգայնորեն ճանաչված պետության սահմաններում, թե՞ քաղաքական ազգ ենք՝ իր ձեւավորված ազգային շահերով: Հավանաբար, առայժմ էթնիկ համախումբ ենք, որովհետեւ այդ շահերը, կարծես թե, ձեւակերպված չեն: Երկրորդ հարցն այն է, թե ուր ենք մենք գնում: Պաշտոնապես, կարծես թե, հայտարարված է՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, իշխանությունների բաժանում, այսինքն՝ քաղաքական Արեւմուտք: Բայց արդյո՞ք մեր հասարակության նախապատվությունների մեջ կան այդ արժեքները: Ինձ թվում է՝ ոչ: Մեր հասարակության մեջ տիրում է արեւմտյան արժեքների մասին խեղաթյուրված պատկերացում, որը ձեւավորվում է նաեւ ռուսաստանյան քարոզչության ազդեցության տակ: (Էլ չեմ խոսում «հայու գենի» շուրջ հյուսվող անհեթեթությունների մասին):
Վերջապես երրորդ հարցն է՝ ինչո՞վ ենք մենք հետաքրքիր աշխարհի հիմնական քաղաքական խաղացողներին: Ավանդական պատասխանն է՝ Հայոց ցեղասպանությամբ: Բայց դա, ըստ հեղինակի (որի հետ համաձայն եմ), ավելի շուտ բարոյական, քան քաղաքական խնդիր է: Ուրիշ հարց՝ Արցախի անկախության համար պայքարը: Սակայն այդ պայքարն ինքնին քիչ է՝ այն պետք է մաս կազմի ավելի ընդհանուր ձեւակերպված ազգային շահի կարեւոր բաղադրիչներից մեկի:
Իսրայելի ազգային բրենդն է՝ «Իսրայելը սուրբ հող է, որն Աստծո կողմից նվիրվել է ընտրյալ ժողովրդին»: Դրա շուրջ է կառուցվում այդ երկրի պետականությունը, դա է «ձգողականության կենտրոնը» աշխարհի բոլոր հրեաների համար: Մեզ մոտ չկա նման հստակ քաղաքական, բարոյական եւ, ենթադրում եմ, մասամբ նաեւ՝ կրոնական ձեւակերպում: Նման բան չէր էլ կարող լինել, որովհետեւ ի տարբերություն հրեաների եւ իռլանդացիների՝ մենք չենք ունեցել կազմակերպված պետականամետ փոքրամասնություն (արիստոկրատիա, էլիտա), որը տեւական ժամանակ անկախության էր պատրաստում անկազմակերպ մեծամասնությանը: Բայց, ինչպես եւ այլ դեպքերում, այս պարագայում նույնպես, արձանագրենք՝ այժմ էլ ուշ չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
,,,,,,,,,,Ի տարբերություն հրեաների եւ իռլանդացիների՝ մենք չենք ունեցել կազմակերպված պետականամետ փոքրամասնություն (արիստոկրատիա, էլիտա), որը տեւական ժամանակ անկախության էր պատրաստում անկազմակերպ մեծամասնությանը: ,,,,,,Հարգելի հեղինակ, այսօր էլ մենք չունենք ազնվականություն կամ ազնվական խավ: Դրամ ունենալը, համալսարաններ ավարտելը և նույնիսկ բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնելն ազնվականության հետ այնքան կապ ունեն, որքան ճարպակալած խոզը պտտաձողի հետ: Ահա և մեր անհաջողությունների և դժբախտությունների բուն պատճառը:
Թեև մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել կամ մեր մասին մեծ կարծիք ունենալ, կամ մեր դժբախտ ու անհույս բախտից բողոքել ու ամբողջ աշխարհին պարսավել: Իրականում այս և նման կարգի հարցադրուներն պարզ ու տրամաբանական լուծումներ ունեն: Օրինակ՝ պատմությունից գիտենք, որ երբ մի պետական համակարգ, անկախ իր աշխարհագրական դիրքից, լեզվից, կրոնից ու մշակույթից, ժամանակի ընթացքում կազմակերպվում, կայանում և հզորանում է, ապա նախ ամրապնդում է իր սահմանները և հարմար առիթի դեպքում նաև ընդլայնում դրանք, դա կարող է լինել պատմական արդարության, միջազգային օրենքների և այլ զանազան ձևակերպումների հիմնավորմամբ, իսկ հակառակը՝ եթե մի պետական համակարգ, անկախ պատճառներից, դառնում է անկայուն, թույլ ու անկազմակերպ, ապա նախ խարխլվում են սեփական սահմանները և իհարկե ժամանակի ընթացքում նաև այդ հիվանդ ու ոչ կենսունակ պետական միավորը մասնատվում ու բաժանվում է մասերի: Հայկական առածը պատահական չի ասում որ, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Ուստի լուծումը շատ պարզ է: Ամեն ինչ կախված է Հայաստանի ներառյալ Արցախի կազմակերպվելուց, կայանալուց և հզորանալուց: Հակառակ դեպքում արդյունքը պարզ է: Ուրեմն, հակառակ բոլոր դժվարությունների ու արհեստական խաչընդոտների, մեր առողջ ուժերը միավորենք և զորացնենք Հայաստան աշխահրը:
Ընտրյալ են այն ազգերը, որոնք ունեն սեփական ազգային կրոն, իսկ հոգեպես խեղճ ու որբ ու տկար ազգերը, որոնք չունեն սեփական ազգային կրոն, ընտրյալ ազգերը նրանց համար հոգեւոր որբանոցներ են ստեղծել՝ հոյակերտ եկեղեցիների տեսքով ու նրանց համար կրոն գրել, քանի որ այդ որբերը ի վիճակի չեն կրոն գրելու, միայն հոյակերտ եկեղեցի կառուցել գիտեն ու որ էդ խեղճերը մի քիչ գոնե Աստծու հետ շփվեն: Քանի դեռ մենք որբ ենք ու մեր հայ ազգային կրոնը չունենք եւ օգտվում ենք որբերի համար նախատեսված կրոններից, բնական է Աստծո ընտրյալ չենք կարող զգալ, բայց հենց որ հայ ազգային կրոն գրեն մեր հայ Մեծերը, մենք միանգամից մեր ազգի Ոսկե դարը կապրենք ու դարեր անց մեր հաջորդ սերունդները մեզնով ու իրենք իրենցով կհպարտանան ու կխղճան որբերին, ինչպես մեզ են այսօր խղճում: Բայց ի տարբերություն մյուս ընտրյալների, մենք պետք է բոլոր ոչ ընտրյալ տեղաբնիկ ազգերին օգնենք ու ստիպենք սեփական ազգային կրոն ունենալ ու ընտրյալ դառնալ:
Ցեղասպանությունը ոչ միայն բարոյական խնդիր է,այլ նաև քաղաքական։Աշխարհը հասկանում է և էլ ավելի պիտի համոզվի այն մտքում,որ Ադրբեջանն ու Թուրքիան հայ էթնոսի հանդեպ, ունեցել են և ունեն, բնաջնջելու մեծ ցանկություն ։
Ես հասկանում եմ,որ Իսրայելը Հոլոքոստը համարում է իր մենաշնորը,բայց իր համարելը դա դեռ ոչինչ չի նշանակում։Եթե ցեղասպանությունը քաղաքան խնդիր չէ, ապա ինչո՞ւ մի շարք երկրներ դեռ չեն ընդունել այն, այդ թվում նաև Իսրաելը։Դուրս է գալիս,որ եթե այդտեղ քաղաքականություն չկա,ապա նրանք պարզապես բարոյականություն չունեն։
Հնարավոր է, որ 2018 թ., Սերժ Սարգսյանի կուսակցական աշխատանքի անցնելուց հետո, ՀՀ-ում, 26 տարի ումուշացումով, վերջապես կստեղծվի պետության անվտանգության ծառայություն, իսկ ԱԱԾ-ն կվերանվանվի՝ ոստիկանություն: