Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեմոդիալիզի ծառայությունը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում

Օգոստոս 28,2017 23:21

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր

դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում:

Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։

ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է  նախարարության 2017 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։

Հատկացված լրացուցիչ գումարը, վստահաբար, կբավականացնի մինչև 2017թ. ավարտը հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031