Այսօր երեկոյան զվարճալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհին:
Իրավապահները ահազանգ են ստացել, որ ավտոճանապարհի հարակից լճում մեքենա է ընկել: Ահազանգի հետքերով գնացած իրավապահները մինչ փնտրում էին մեքենայի վարորդի դին, հանդիպեցին կենդանի վարորդին, որը շփոթված հավաքվածների բազմությունից հայտնեց, որ մեքենան անհետացել է ճանապարհից, ինքը չի կարողանում գտնել:
Պարզվում է՝ մեքենայում ոչ մեկ չի եղել: Մեքենան լճից հանվել է, իսկ իրավապահներին խոշոր վթարի մասին հայտնի դարձած տեղեկությունն էլ իրականությանը չհամապատասխանեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ