Ոստիկանությունը հետևողական աշխատանք է տանում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
Խոսքը, հատկապես հասարակության հետ աշխատանքի մեծ մակերես ունեցող ստորաբաժանումների մասին է, որոնց թվում առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհային ոստիկանության ծառայության վրա: Ճանապարհային ոստիկանության աշխատանքը վերահսկվում է շուրջօրյա՝ թե ոստիկանության ղեկավարության, թե քաղաքացիական հասարակության կողմից: Այդ նպատակին են ծառայում հետադարձ կապը շահագրգիռ քաղաքացիների հետ, ծառայության տեխնիկական հագեցումը:
Ներկայացվող տեսանյութը այդ գործընթացի օրինակներից մեկն է: Կոռուպցիայի դեմ պայքարը փոխզիջումներ չի ընդունում և շարունակական է: Քաղաքացին պե՛տք է վստահի իր անվտանգության և իրավունքների պաշտպանությանը կոչված ոստիկանին:
ՀՀ Ոստիկանություն