Աշխարհի խոշորագույն՝ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է երկրորդ երեխայի ծննդի մասին:
«Ես և Պրիսցելլան այնքան ուրախ ենք ողջունելու մեր դուստր Ավգուստային: Մենք նրան նամակ ենք գրել այն աշխարհի մասին, որտեղ նա, հույս ունենք, կմեծանա, նաև հույս ունենք, որ նա շատ արագ չի մեծանա:
Թանկագին Ավգուստա, բարի գալուստ այս աշխարհ: Ես և մայրդ անհամբեր սպասում ենք՝ ինչ դու կդառնաս»,- գրել է Ցուկերբերգը սոցցանցի իր էջում:
Ավելի վաղ Ցուկերբերգը հայտնել էր, որ երեխայի ծնունդից հետո 2 ամսով արձակուրդ կվերցնի. մեկը՝ անմիջապես, մյուսը՝ դեկտեմբերին: Նա նշել էր, որ Facebook ընկերությունը ծնողներին 4 ամիս արձակուրդ է տրամադրում:
Հիշեցնենք, Ցուկերբերգը 33 տարեկան է: 2012թ. նա ամուսնացել է Պրիսցիլլա Չանի հետ, նրանք ունեն մեկ դուստր՝ Մաքսիման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ