Օգոստոսի 28-ի երեկոյան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից երեւում էր, որ Դովեղ գյուղի սահմանագոտում սեւ, թանձր ծուխ է բարձրանում: Հրդեհի վայրը Նոյեմբերյան քաղաքից ուղիղ գծով մոտ 10 կմ հեռավորությամբ է գտնվում:
Դովեղի վարչական ղեկավար Սամվել Գորգինյանն ասաց, որ հրդեհը Ադրբեջանի տարածքում է: Նրա խոսքերով՝ մեր սահմանամերձ տարածքներում հրդեհները սովորաբար Ադրբեջանի տարածքից են սկսվում, քանի որ Ադրբեջանի տարածքն ավելի ցածրադիր է , քամին ցածր տեղանքից է տարածվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ