«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունները երկրի սև ցուցակում են ներառել Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում Պորտուգալիայի գործերով ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է արտգործնախարարություն, որտեղ պաշտոնական Բաքուն իր «խորը մտահոգությունն» է փոխանցել այդ այցի կապակցությամբ:
Պորտուգալացի պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոն ԼՂ էր մեկնել այս ամսվա կեսին և հանդիպումներներ ունեցել տեղի իշխանությունների հետ: