Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ջարդել Իջեւանի քաղաքային զբոսայգու նստարանները

Օգոստոս 28,2017 18:55

Իջեւանի քաղաքային զբոսայգին եւ կենտրոնական՝ Շատրվանների հրապարակը Տավուշի մարզկենտրոնի գեղատեսիլ վայրերից են: Զբոսայգուն շուք են տալիս խորհրդային տարիներին Իջեւանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված քանդակները:

Զբոսայգին եւ Շատրվանների հրապարակը իջեւանցիների հանգստի նախընտրած տեղերն են: Այդտեղ տեղադրված նստարանները ջարդվել են անհայտ անձանց կողմից: Զբոսայգում որոշ նստարաններ ամբողջությամբ են ջարդվել, որոշները՝ մասնակի:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ Շատրվանների հրապարակից ջարդված 6 նստարան, քաղաքային զբոսայգուց 2 նստարան վերանորոգման նպատակով տեղափոխվել է:

Քաղաքապետը չգիտի, թե ովքեր եւ ինչու են ջարդել նստարանները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031