Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում կիրականացվեն էական փոփոխություններ

Օգոստոս 28,2017 19:03

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին:

Այս առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության հետ նախապատրաստվում է առանձին քննարկում՝ կառավարությանը համապատասխան առաջարկ ներկայացնելու  նպատակով:

««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կառավարման մոդելում, անհրաժեշտ է էական փոփոխություններ կատարել: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համատիրությունների ներկայիս գործունեությունը չի բավարարում ո՛չ մեր համաքաղաքացիներին և ո՛չ էլ մեզ: Ըստ այդմ` աշխատանքների ընթացքում պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկություններն ու դիտարկումները: Պետք է ուսումնասիրենք նաև այլ քաղաքների փորձը, որի արդյունքում, վստահ եմ, հնարավոր կլինի գտնել նախընտրելի այն լուծումները, որոնք առավելագույնս արդյունավետ կարող են լինել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարումը պատշաճ իրականացնելու համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031