Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տաճատ Սարգսյանը ԵԼՔ-ին` ելք կա

Օգոստոս 28,2017 17:39

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջնորդ Տաճատ Սարգսյանը ԵԼՔ-ին հավաստիացնում է, որ ելք կա:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության՝ հայ բոլշեւիկների, կոմունիստ գործիչների անուններով երեւանյան փողոցներն անվանափոխելու առաջարկին, վրդովվեց. «Նոր երիտասարդներ են, նոր մտածելակերպով: Խորհուրդ կտայի և՛ ԵԼՔ-ին, և՛ այն մարդկանց, որոնք ուզում են` ՀՀ-ում լինի բարվոք վիճակ, ժողովուրդն ապրի լավ, արտագաղթը կանխվի, այնպես անեին, որ օբյեկտիվորեն վեր հանեին այսօր տեղ գտած թերությունները: Ինչո՞ւ նման նպատակ չի դրվում ոչ մի կուսակցության, քաղաքական ուժի առաջ, միայն հասել են, քննադատում ու հիշում խորհրդային իշխանությունների բացասական կողմերը»:

Դառնալով Միկոյանի արձանը տեղադրելու մասին խոսակցություններին` ՀԿԿ առաջնորդը հայտարարեց. «Ո՞վ է Միկոյանը: Ոչ մի տեղ չհրապարակվեց, որ նա ընդամենը հայ է, հայկական երևույթ չէ: Ուղիղ քառասուն տարի եղել է ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, որը գութանով ընդունեց ԽՍՀՄ-ը, նվաճեց Կոսմոսը, 38 տարի եղել է ԽՍՀՄ կառավարության անդամ: Նա կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը: Երբ ամերիկացի զինվորները Կուբան էին ուզում ռմբակոծել, նա կարգավորեց ԱՄՆ,ՌԴ և Կուբա հարաբերությունները: Միկոյանն էր, որ 1944-ին ներկայացրեց նախագիծ արևմտյան Հայաստանը արևելյանին միացնելու մասին: Այո, Միկոյանին ուղարկել են հանրապետություն այն ժամանակ, երբ եղել են դժգոհներ, ժողովրդի թշնամիներ: Հանրապետության ղեկավարի և համապատասխան կազմակերպությունների նախաձեռնությամբ ցուցակ է կազմվել, և երբ Միկոյանը վերադարձել է Մոսկվա, նրան մեղադրել են, որ լրիվ ցուցակը կազմել չտվեց, ազնիվ չգտնվեց: Սա Միկոյանի մեղքը չէ, նա պատմական դեմք է: Յուրաքանչյուր անձ ունեցել է թերություններ, այդ թվում նաև Միկոյանը»:

Պարոն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե ոչ մի կուսակցություն չի հիշում խորհրդային իշխանությունների ձեռքբերումները, երբ երկրում կար 600.000 աշակերտ, 60.000 ուսուցիչ: Միայն հիշում են 37 թիվը. «Այո, եղել է 37 թիվը, բայց արդյո՞ք դրական բան չի եղել այդ 100 տարվա մեջ»։

Նա նաև հավաստիացրեց. «Միայն նրա համար, որ Խորհրդային իշխանության ժամանակ Հայաստանն ընդունվեց 700 հազար բնակչով և հանձնվեց 4 միլիոն բնակչով, դա բավարար էր, որ որոշվեր Կոմունիստական կուսակցության ղեկավարության` յոթանասուն տարիների աշխատանքի հաջողությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031