Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին

Օգոստոս 28,2017 16:09

Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրեն Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին:

Նախարարը բարձր գնահատեց եվրոպական երկրներում Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելուն ուղղված Մարսելի հայազգի փոխքաղաքապետի ջանքերը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի բուժհիմնարկներին բժշկական սարքավորումներ տրամադրելու Պարակյանի նախաձեռնությունը և աջակցությունը, որի շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարներով Գեղարքունիքի մարզում շուրջ 500 կանայք հետազոտվեցին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Դիդիե Պարակյանին հանձնեց «Մխիթար Գոշ» մեդալը, որը Հանրապետության Նախագահը նրան շնորհել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

«Մեծ հպարտություն է Սփյուռքում Ձեզ նման հայրենակից ունենալը: Դուք հաջողակ քաղաքական գործիչ եք, գործարար, լավ հայ, լավ զավակ, հայր և ամուսին: Վերջին տարիներին Դուք ակտիվացրել եք կապերը Հայրենիքի հետ, – նշեց Սփյուռքի նախարարը՝ հավելելով,- Ձեր հովանավորությամբ վերանորոգվում է նաև Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը: Բարձր գնահատելով Ձեր գործունեությունը՝ Հանրապետության Նախագահը Ձեզ պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայում հայազգի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ կրկնակի ուրախ է մեդալը ստանալ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից: «Այս մեդալը նվիրում եմ իմ ընտանիքին, նախևառաջ՝ մայրիկիս, կնոջս և քրոջս, ապա՝ հայրիկիս, զավակներիս և Սփյուռքի ողջ հայությանը: Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր նախարարությանը այն մեծածավալ աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայրենիք-Սփյուռք կապերն առավել մերձեցնելու ուղղությամբ: Շուտով երեխաներս նույնպես կդառնան 14 տարեկան և հուսով եմ՝ նրանք էլ կմասնակցեն հիասքանչ «Արի տուն» ծրագրին», – ընդգծեց Դիդիե Պարակյանը:

Մարսելի փոխքաղաքապետը նշեց, որ Սփյուռքը ուժ է Հայրենիքի համար, որն իր էներգիան ստանում է միայն Հայաստանից: «Ամեն անգամ մենք գալիս ենք Հայաստան՝ նախևառաջ մեր նախնիների հողից լիցքավորվելու, ուժ ստանալու համար, այստեղ հրաշագեղ հայերենը սովորելու և մեր զավակներին փոխանցելու համար»,- ասաց Դիդիե Պարակյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031