Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 14-ի սահմաններում տեսանք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի ձախ եզրին, Ոսկեպար գյուղի տարածքում հրդեհները տարածվում էին:
Թեթեւ քամին նպաստում է կրակի տարածմանը:
Հայ-ադրբեջանական սահմանագիծը նախկինում այրվել է, կրակն այժմ տարածվում է դեպի հայկական տարածքի խորք: Կրակի գոտում մրգատու ծառեր կան:
Այրվող տարածքներում հրշեջներ չտեսանք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ