«Նաիրիտ» գործարանի լաքէթինոլի պահպանման պահեստն է այրվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որին այս մասին տեղեկացրել են գործարանից:
Պարոն Իսրայելյանի ներկայացմամբ՝ «Սա վտանգավոր չէ, իրենից առանձնապես վտանգ չի ներկայացնում: Մոտ 10 տարի առաջ էլ նման դեպք եղել է: Լաքն է այրվում, քիմիական նյութ է, դա արտադրանքի մնացորդ է համարվում մեզ մոտ: Ուղղակի ծուխն է, որ տհաճ է: Մեքենաների արտանետած շմոլ գազն ավելի վտանգավոր է, քան այս ծուխը»:
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր 13.10-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ գործարանի տարածքում պայթյուն է եղել, ապա հրդեհ է բռնկվել:

28.08.2017. Yerevan, Armenia. A massive fire after explosion is in ‘Nairit 1’ plant in Yerevan, Armenia.
Թե ինչը կարո՞ղ էր պատճառ լինել պայթյունի, Իսրայելյանը դժվարացավ ասել:
Նախկին տնօրենը նաեւ նշեց՝ «Ովքեր պատասխանատու էին պահեստի համար, մեծ մասին ազատել են աշխատանքից»:
Արդյոք միտումնավոր է նման բան կատարվել, մեր այս հարցին ի պատասխան Իսրայելյանն ասաց. «Նման բան չեմ տեսնում, որովհետև սրա մեջ մի այնպիսի բան չկա, որ միտումնավոր վնաս տան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ