Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էլիտար հարսանիք Գյումրիում. կմասնակցի նաև երկրի նախագահը

Օգոստոս 28,2017 15:21

Վաղը Գյումրու «Իմպերիալ» ռեստորանում անցկացվելու է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ 18-ամյա Կամոյի հարսանիքը, որին մեր տեղեկություններով, նախարարներից, մարզպետներից, նախկին ու ներկա պատգամավորներից բացի՝ հրավիրված է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր, ի դեպ, Գյումրիում բավական խառը իրավիճակ է. նախագահի արարողակարգի ներկայացուցիչները հարսանիքին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այս քաղաքում։

Քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից կոնկրետ ովքե՞ր են հրավիրված և ինչո՞ւ է Մարտուն Գրիգորյանը որոշել դառնալ ամենաջահել սկեսրայրներից մեկը, նա ընդամենը 36 տարեկան է, այս հարցերի շուրջ զրուցեցինք նախկին պատգամավորի հետ։

Պարոն Գրիգորյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ մասնակցելու է նաև երկրի նախագահը։ Հյուրերի ցանկում են Վահրամ Բաղդասարյանը, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, իհարկե, Մարտուն Գրիգորյանը չցանկացավ թվարկել հյուրերի անունները՝ նշելով միայն, որ հրավիրված են իր ընկերները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա պատգամավորներ։

Նա ասաց. «Որոշեցինք հարսանիքը իմ քաղաքում՝ Գյումրիում նշել, ոչ թե գյումրեցիներին, սովորության համաձայն, տանել Երևան հարսանիքի»։

Մեր հարցին՝ ինչո՞վ կբացատրեք ձեր գերդաստանի տղաների շուտ ամուսանանալը. չափահաս դառնալուն պես ամուսնանում եք, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Որ ասեմ ավանդույթ է ու եզդիների ազգային ավանդույթի պես, երբ հասունացար, պիտի ամուսնանաս, այդպես չէ, ուղղակի դեմ չենք շուտ ամուսնանալուն։ Վա՞տ է՝ 36 տարեկանում արդեն սկեսրայր եմ (ծիծաղում է.- Ն. Ա.)»։

Մարտուն Գրիգորյանը հավաստիացնում է, որ հարսնացուն՝ Ռուզաննա Գրիգորյանը մեծահարուստի ընտանիքից չէ։ Նա ծիծաղելով ասում է. «Մեր հարսը սովորական ընտանիքից է, հարուստը որ հարուստի հետ ամուսնանա, ի՞նչ կլինի, հարուստը սովորական ընտանիքի զավակի հետ պիտի ամուսնանա, որ նորմալ լինի։ Ամենամեծ հարստությունը սերն է, իսկ մեր զավակները սիրում են միմյանց, ծնողների համար ամենամեծ երջանկությունը հենց դա է»։

Մարտուն Գրիգորյանի թե՛ որդին, թե՛ հարսնացուն Շիրակի պետական համալսարանի ուսանողներն են. որդին սպորտսմեն է, սովորում է մանկավարժության ֆակուլտետի ֆիզկուլտուրայի բաժնում, հարսնացուն՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուս բանասիրության բաժնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031