Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Սակայն այս պահին «Նաիրիտ» գործարանի տարածքից թանձր, սեւ ծուխ է արտանետվում մթնոլորտ:
Քիչ առաջ էլ դեպքի վայր մեկնեց եւս մեկ հրշեջ մեքենա:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ «Նաիրիտ» գործարանում պայթյուն է եղել, ապա՝ հրդեհ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ