Սեպտեմբերին Մոսկվայում նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումը, որը կայանալու է համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Քննարկվելու է օրակարգային մեկ հարց՝ Արցախյան հակամարտություն եւ տարածաշրջանային անվտանգությունը»,-նշեց տեր Վահրամը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ