Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարանը Սամվել Բաբայանին կալանքից ազատելու հարցն է քննարկում

Օգոստոս 28,2017 14:32

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի դատավարությունն էր:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է փողերի լվացման եւ ապօրինի ճանապարհով «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու մեջ:

Գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ասաց, որ հրաժարվում է իր պաշտպանից, իրեն պաշտպան պետք չի: Նա հայտարարեց. «Մենք, Հրաչ Մայիլյանը չի, ըտեղ մի կապիկություն է գնում, որ Հրաչ Մայիլյանը 4000 դոլար կանխավճար տալիս է ինչ-որ մեկին, էդ ինչ-որ մեկը ո՞ւմ ա տվել, էդ մարդուն անպայման բերեք: Զենքը, ով տվել է Հրաչ Մայիլյանին 4000 դոլարի կանխավճար տանելու դիմաց, ո՞վ է էդ մարդը՝ չկա, միստր Իքսն ա: Իսկ պաշտպաններից ես հրաժարվում եմ»:

Երբ դատավարության կարգն էր որոշվում, թե երբ լինի ապացույցների հետազոտման փուլը, վկաներին լսելու փուլը՝ Սանասար Գաբրիելյանը միջամտեց. «Թող ապացուցեն, բայց պիտի մարդիկ լինեն, չէ՞, որ ապացուցեն: Էդ զենքը ո՞վ ա տվել: Եթե դա չկա, ուրեմն դա լինում է, չի լինումն է: Կիկոսի մահը չի՞: Չկան էդ մարդիկ»:

Սամվել Բաբայանի պաշտպան Քալաշյանը միջնորդություն ներկայացրեց Բաբայանի գույքի վրա կալանքը վերացնելու մասին: Ըստ նրա՝ գույքը թաքցնելու, փչացնելու հիմնավորում չկա, Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել եւ եթե նա արդարացվի՝ գույքի վրա կալանքը որեւէ կերպ արդար չի լինի: Գործում բացակայում է որեւէ փաստական  տվյալ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ հավանական է, որ Սամվել Բաբայանը կփչացնի կամ կսպառի իր գույքը, այն էլ այն պարագայում, երբ գտնվում է անազատության մեջ: Մեղադրող կողմը առարկեց՝ ասելով, որ դատական ծախսերը 1 մլն-ը կարող են գերազանցել:

Սամվել Բաբայանի պաշտպանը նաեւ միջնորդություն ներկայացրեց Սամվել Բաբայանին տեսակցությունները եւ հեռախոսազանգերը սահմանափակելու որոշումը հանել: Մեղադրող կողմը դրան չառարկեց: Նաեւ միջնորդություն ներկայացվեց Սամվել Բաբայանին կալանքից ազատել եւ այլ խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, քանի որ Սամվել Բաբայանը չի փախչի:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031