Կրասնոդարի երկրամասում՝ Կուբանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է Lenta.ru-ն:
Վթարի պատճառ է դարձել արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով կալանավորվել են ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանը և ձեռնարկատեր Յուրի Վեչերաձեն: Նրանք կալանավորվել են մինչև հոկտեմբերի 26-ը:
Վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին, ավտոբուսն ընկել էր ծովը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թվում կա 2 հայ: