Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես պահանջում եմ, որ էդ էքսպերտը, ով որ էդ «Իգլան» ստուգել է, գա ներկայանա ստեղ». Սամվել Բաբայան (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 14:04

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի «Իգլայի» եւ փողերի լվացման գործով դատավարությունն էր:

Մեղադրանքի էությունը ներկայացնելուց հետո Սամվել Բաբայանին դատավորը հարցրեց՝ հասկանալի՞ է մեղադրանքը, մեղադրանքում ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք: Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը չեմ կատարել: Էն, ինչ ներկայացվում է, ենթադրությունների տեքստ ա, խնդիր տրված ա Սամվել Բաբայանին ձերբակալել, տանել»:

Բաբայանը հայտարարեց, որ մեղադրանքում սուտ կա, նախ ներկայացնում են, թե ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալ, մինչդեռ նման բան գոյություն չունի. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես պահանջում եմ, որ էդ էքսպերտը, ով որ էդ «Իգլան» ստուգել է, գա ներկայանա ստեղ, երկրորդը՝ ով ա բերել հանձնել, էդ մարդկանց բերեք ստեղ, էդ մարդը չկա: Մեզ մեղադրում են, ասում ա՝ դու Վրաստանից զենք ես բերել, հեռուստատեսությունով մի շաբաթ էս ժողովրդին սաղին ներկայացնում են, թե կա, հետո կարճում են էդ մասով, ասում են՝ նման բան չի եղել, բա որտեղի՞ց ա եղել, ասում են՝ մեկը բերել ա հանձնել, էդ մարդը ո՞ւր ա՝ բերողը: Մի հատ բերեք ես էլ ճանաչեմ: Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլին, բացատրությունները ունեմ տված, ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»:

Սամվել Բաբայանը հայտարարեց. «Եթե ես գողացողից վերցրել եմ, չէ՞, ումի՞ց եմ վերցրել՝ գնացեք գողին բռնեք: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, պատրաստ եմ դատական պրոցեսում բոլոր հարցերին պատասխանել՝ առանց որեւէ հարցից խուսափելու»:

Դատավորը պատասխանեց, որ դատավարության ընթացքում հնարավորություն ունեք՝ ով ձեր դեմ ցուցմունք է տվել, կանչել դատարան:

Սամվել Բաբայանը բացատրեց, թե ինչու է ուզում, որ «Իգլայի» հետ կապված եզրակացություն տված փորձագետն անպայման գա ու ներկայանա դատարան: Նրա խոսքերով՝ եթե հրթիռի մեջ մարտկոցը չկա, չի կարող այն լիարժեք զենք համարվել, դա ընդամենը զինամթերքի մաս է կոչվում, ոչ թե զինամթերք:

Դատավորը պատասխանեց, որ հետո այդ ամենը առարկայական կլսեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031