Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թուրքմենստանին հետաքրքրում է Իրանի հետ ՀՀ-ի ազատ տնտեսական գոտին». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 13:34

Թեեւ հայաստանյան մեդիադաշտն ակտիվ քննարկում է օրերս կայացած Պուտին-Սարգսյան  հանդիպումը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դրանում ոչ մի հետաքրքիր եւ արտառոց բան չի տեսնում: «Դա սովորական աշխատանքային այց էր»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Անդրադառնալով Թուրքմենստանի նախագահի երեւանյան այցին՝ քաղաքագետը նկատեց. «Թուրքմենստանին հետաքրքրում է Իրանի հետ ՀՀ-ի ազատ տնտեսական գոտին, որը ողջ ԵԱՏՄ-ին է վերաբերում: ՀՀ-ն փորձելու է իր վրա վերցնել Իրանի հետ գործակցությունը՝ ներառելով ԵԱՏՄ այլ երկրներին: Իրանցիների հետ հեշտը չէ աշխատել, բայց գործընթացը կայանում է»:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանի տարածքով թուրքմենական էներգակիրների տարանցման հնարավորությունները գերագնահատել պետք չէ. «Հնարավոր է հայ-թուրքմենական գործակցություն, բայց դա տնտեսագետների գործն է: Իսկ քաղաքական խնդիրները հաղթահարելի կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031