Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը համարում է, որ հրդեհաշիջման աշխատանքները անկազմակերպ էին

Օգոստոս 28,2017 15:30

Aravot.m-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում Արտավանի եւ Խոսրովի անտառների հրդեհաշիջման աշխատանքները:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 հնարավորություն. «սարսափելի վատ: Անտառ չմնաց», «վատ, անկազմակերպ էին աշխատում», «նորմալ, ինչքան հնարավորությունները ներում էին, դրա սահմաններում աշխատեցին», «շատ լավ, պարզապես մարդիկ միշտ դժգոհ են», «լավ, ամեն ինչ արվում էր, որ արագ հանգցնեն հրդեհը, բայց հանգամանքներն ավելի զորեղ էին»:

Եվ այսպես՝ հարցման մասնակիցներից ոչ ոք շատ լավ չի գնահատում հրդեհաշիջման աշխատանքները, հարցվածների տասը տոկոսը լավ է գնահատում եւ համարում է, որ ամեն ինչ արվում էր, որ արագ հանգցնեն, բայց հանգամանքները ավելի զորեղ էին: Հարցման մասնակիցների 13 տոկոսը նորմալ է գնահատել՝ ինչքան հնարավորությունները ներում էին, դրա սահմաններում աշխատեցին, 34 տոկոսը սարսափելի վատ է գնահատում: Հարցվածների մեծամասնությունը՝ 43 տոկոսը, Խոսրովի եւ Արտավանի անտառների հրդեհաշիջման աշխատանքները վատ է գնահատում՝ անկազմակերպ էին աշխատում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031