Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արծվաշենի վերադարձը պիտի ներառվի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային դրույթներում

Օգոստոս 28,2017 12:11

Արցախյան պատերազմի սկզբում (1992թ օգոստոսի 8-ին)ադրբեջանական ագրեսիայի արդյունքում բռնազավթվել է Հայաստանի Հանրապետության Արծվաշեն բնակավայրը: Սակայն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հրապարակված սկզբունքներում, առաջարկություններում, հիմնական կետերում տարածքների, փախստականների վերադարձի, նախկին՝ խորհրդային բռնազավթման տարիների սահմանները վերականգնելու պնդումների շարքում ոչ մի անդրադարձ չի կատարվել Ադրբեջանի կողմից 1992-ին բռնազավթված Արծվաշենը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու խնդրին:

Մտահոգիչ են նաև ԶԼՄ-ների հրապարակումները Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների հանձնման (փոխանակման) գործարքի՝ պետական դավաճանության մասին:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ողջունում է ԱՄՆ-ի ակտիվացումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ անտրամաբանական է տարածքային ամբողջականության մասին միակողմանի պնդումներն այն դեպքում, երբ ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը չի ընդգրկված եւ ոչ մի բանակցային ձեւաչափում: Ուստի կարեւոր ենք համարում խաղաղության բանակցային գործընթացում ներառել նաեւ Արծվաշենի վերադարձման հարցը:

Ելնելով այս իրողությունից, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կեղծավոր է համարում նրանց, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, խաղաղության հաստատման, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման մասին ելույթներում եւ իրավական ակտերում շրջանցում են Արծվաշենի հարցը:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետեւողական է լինելու Արծվաշենի հիմնահարցը հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափի մեջ ընդգրկելու գործում:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. PATRON says:

    ՉԵՆ ՆԵՐ ԱՌՈԻՄ,ՈՐՈՎՀԵՏԵՎ ՎԱԽԵՆՈԻՄ ԵՆ ,ՈՐ ԹՈԻՐՔԵՐԸ ԿԲԱՑԵՆ ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆԸ!ՎԿԱՆԵՐՆ ՈԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ԷԼ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031