Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

 Եգիպտացորենի մազիկներն ունեն արյունակարգ ազդեցություն

Օգոստոս 28,2017 12:00

Եգիպտացորենի սռնակները՝ մազիկները, օժտված են արտահայտված լեղամուղ ազդեցությամբ: Ջրաթուրմը բարձրացնում է լեղու արտազատումը, նվազեցնում նրա մածուցիկությունը, բարձրացնում արյան մակարդելիությունը եւ մեծացնում միզամուղ ազդեցությունը:

Ունի նաեւ արյունակարգ ազդեցություն: Պատրաստուկները կիրառվում են որպես միզամուղ եւ լեղամուղ միջոց: Եփուկը նշանակում են խոլանգիտների, հեպատիտների, խոլեցիստիտների, էնտերոկոլիտների եւ ստամոքս-աղիքային տրակտի այլ հիվանդությունների, ինչպես նաեւ այտուցների ժամանակ, որոնք կապված են սրտանոթային եւ երիկամային հիվանդությունների հետ: Որպես արյունակարգ եւ հակաբորբոքային միջոց, շատ արդյունավետ է ջրաթուրմը արգանդային արյունահոսությունների եւ բորբոքային հիվանդությունների ժամանակ:Եգիպտացորենի յուղը բարենպաստ ազդեցություն ունի ճարպային փոխանակության վրա, իջեցնում է խոլեստերինի պարունակությունն արյան մեջ:

Կիրառվում է աթերոսկլերոզի պրոֆիլակտիկայի եւ բուժման համար:Աթերոսկլերոզի բուժման եւ պրոֆիլակտիկայի բուժման համար մասնագետները խորհուրդ են տալիս եգիպտացորենի չզտված յուղն ընդունել 25 գրամից՝ 1,5 ճաշի գդալ, օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031