Օգոստոսի 27-ին ավարտվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ 15-ամյա «Բազեի» փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցելել էին նաև ապրիլյան պատերազմի մասնակից, ինչպես նաև հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխած, մարտական գործողություններում իրենց լավագույնս դրսևորած հերոս տղաները։ Վերջիններս մեկ ամբողջ օր անցկացրին հավաքում՝ ծանոթանալով «Բազեի» առօրյայի, մասնակիցների հետ։ Հավաքի մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին մերօրյա հերոսներին, զրույցներ ունեցան նրանց հետ։
Մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթների արդյունքում «Բազե-2017»-ի հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը։ Երկրորդ հորիզոնականում էր կարմիր ճակատը, երրորդում՝ կապույտ։
Մրցույթներում առավելագույն միավորներ հավաքեց և լավագույն ջոկատ ճանաչվեց Երևանը ներկայացնող ջոկատը։
«Բազե» հավաքն ամփոփող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն