Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017թ. օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը կսահմանվի 40կմ/ժ (առանց ժամային սահմանափակման 60կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:
ՀՀ ոստիկանություն