ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։
Անտոն Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ):Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:
Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում( Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում:
1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի «Մովսես ապերը», Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ:
Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր):
Հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինն էր:
ՀՀ մշակույթի նախարարություն