ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 0.25.70 ժամանակում եւ 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատել 39-րդը:
Արթուրն այս արդյունքով գերազանցել է Հայաստանի մեծահասակների ռեկորդը՝ գերազանցելով 2009 թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում Միքայել Քոլոյանի սահմանած բարձրագույն նվաճումը:
Մեր երկրորդ մասնակիցը՝ Անի Պողոսյանը, 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 54 մասնակիցների մեջ եղել է 46-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ