Վրաստանի Բորժոմիի կիրճի անտառային հրդեհների շիջման աշխատանքների ժամանակ ուղղաթիռը, որն ամբարվում էր ջրով, վնասվել եւ ընկել ջուրը: Այս մասին հայտնում է վրացական «Գրուզիա օնլայն»-ը:
Ըստ աղբյուրի` ուղղաթիռի անձնակազմը չի տուժել: Ըստ վրացական լրատվամիջոցի` սա սահմանապահ ծառայության միակ ուղղաթիռն էր, որն օգտագործվում էր անտառային հրդեհների մարման համար:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ