Ադրբեջանական Գիլյազի բնակավայրում ռազմամթերքի պահեստի պայթյունից ու բռնկված հրդեհից հետո բնակչությունը տարհանվում է: Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստին:
Նույն աղբյուրի փոխանցմամբ`պայթյունի ժամանակ արկերն ընկել էն տների վրա եւ հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
«Վեդոմոստի»-ն էլ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, տեղեկացնում է՝ պայթյունի եւ հրդեհի պատճառով տարհանվում են ռազմամթերքի հարեւանությամբ գտնվող ոչ միայն Գիլյազիի, այլ նաեւ Սիտալչայի եւ մի քանի այլ բնակավայրերի բնակիչներին: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներկա պահին տուժածներ եւ զոհվածներ չկան:
Սակայն, «Ռիա-Նովոստին» հղում անելով` Ադրբեջանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, տեղեկացրել է, որ 6 մարդ տուժել է. Նրանք ստացել են բեկորային վնասվածքներ ու հոսպիտալացվել են:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
Հարգելի Նելլի ԲԱԲԱՅԱՆ, Ձեր վերջին նախադասությունը հետեվյալն է․ “Նրանք հոսպիտալացվել են եւ ստացել են բեկորային վնասվածքներ:”
Գուցե հակառա՞կը:
Շնորհակալություն տեղին դիտողության համար: Ուղղեցինք