Փարիզում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հավասար պայքարում հաղթեց վրաստանցի Էլիզբար Օդիկաձեին եւ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությանը մասնակցեցին հինգ հոգով եւ նվաճեցին երկու բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ