Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղնուկյանը մտադիր է սպառել բոլոր իրավական ատյանները, որպեսզի դիմի ՄԻԵԴ

Օգոստոս 26,2017 15:50

Օգոստոսի 24-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոք էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի վերջինս ճանաչի այն փաստը, որ Կարո Եղնուկյանի գործով նախաքննության ընթացքում կոպիտ խախտումներ են եղել եւ որոշում կայացնի՝ Եղնուկյանի իրավունքների խախտումները վերացնելու առնչությամբ: Տիգրան Հայրապետյանն Aravot-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել, սակայն ենթադրելի է, որ բողոքը մերժվելու է:

«Նախաքննության ընթացքում ակնհայտ կոպիտ խախտումներ են եղել, ինչի դեմ բողոք էինք ներկայացրել: Եղնուկյանն ասում է, որ արդեն որեւէ բան ձեռնարկելն անիմաստ է: Ինձ անգամ թույլ չտվեցին ավարտել բողոքը ներկայացնելը, դատավորն ակնհայտ վերաբերմունք էր ցույց տալիս, որ մերժելու է այն»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմին գործի նյութերի մի մասն են միայն տրամադրել. «Չկան այն նյութերը, որոնք արդարացնում են Եղնուկյանին: Այդպես չի կարող լինել: Քննիչը օպերատիվ հարցումներ է կատարել, ստացել է պատասխանները, որոնք սակայն չկան քրեական գործի նյութերում: Հեռախոսների գաղտնալսման արձանագրություններն ենք ցանկացել ստանալ, որոնք եւս չեն տրամադրվել: Խախտումներն այսքանով չեն սահմանափակվում»:

Հայրապետյանի խոսքով՝ սպառելու են բոլոր դատական ատյանները, որպեսզի դիմեն ՄԻԵԴ՝ Եղնուկյանի գործով նախաքննության ընթացքում խախտումների փաստով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031