Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախյան հակամարտության գոտում հնարավոր պատերազմի դեպքում Թուրքմենստանն իր օգտին կլուծի Կասպից ծովի նավթահանքերի հարցը»

Օգոստոս 26,2017 15:25

«Թուրքմենստան-ՀՀ գործակցությունը կարեւոր փուլում է՝ Ադրբեջան-Թուրքմենստան լրջագույն հակասությունների համատեքստում»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ եւ Թուրքմենստանի նախագահների՝ օրերս կայացած հանդիպմանը եւ բանակցություններին, ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Նա մանրամասնեց. «ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն կարողանում մի շարք հարցերի շուրջ համաձայնության գալ: Կասպից ծովի նավթահանքերի շահագործման շուրջ վեճի մասին է խոսքը: Նավթահանքերը մոտ են երկու երկրներին էլ, բայց ավելի շատ՝ Թուրքմենստանին: Չի բացառվում, որ Թուրքմենստանը ռազմական գործողություններ կսկսի Ադրբեջանի դեմ»:

Փորձագետը նկատեց՝ Թուրքմենստանը եւ Հայաստանն Ադրբեջանի հետ լրջագույն խնդիրներ ունեն, իսկ սա խոսում է այն մասին, որ երկու երկրներն ընդհանուր շահ ունեն՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության. «Ադրբեջանը եւ Թուրքմենստանը նավթ արդյունահանող երկրներ են: Թուրքմենստանը նավթային եւ գազային պաշարներով մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանին: Եթե Թուրքմենստանը գնի իր նավթային եկամուտներին համապատասխան զինտեխնիկա, մի քանի անգամ կգերազանցի Ադրբեջանի գնումներին: Հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, եթե երրորդ կողմը չմիջամտի, շատ ավելի հավանական է Ադրբեջանի ռազմական պարտությունը, քան Թուրքմենստանի»:

Մուշեղ Խուդավերդյանը միաժամանակ ընդգծեց, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը նաեւ համագործակցային դաշտ ունեն, եւ դա է պատճառը, որ Թուրքմենստանն Արցախյան հակամարտության հարցում չի փորձում

բացահայտ հակաադրբեջանական հայտարարություններ անել. «Սակայն, հակամարտության գոտում հնարավոր պատերազմի դեպքում Թուրքմենստանը կօգտվի առիթից եւ կձգտի նավթահանքերի խնդիրն իր օգտին լուծել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031