Լրահոս
Օրվա լրահոսը

Մտրակ եւ բլիթ. «Հրապարակ»

Օգոստոս 26,2017 11:45

Երբ ամիսներ առաջ ՀՀ իշխանություններն առանձնակի փութաջանությամբ կրկին ձեռնամուխ եղան կոռուպցիայի դեմ պայքարին՝ օրենսդրական փոփոխություններ, «ազդարարի ինստիտուտ», կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հասկանալի էր, որ այդ ջանասիրությունն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը: Թե՝ տեսեք, պատրաստ ենք ուղղվել, ապաշխարել:

Միջազգային պատվիրակությունների, դեսպանների հետ հանդիպումների ժամանակ «կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ջանքերը» արտահայտությունը կարմիր թելի պես սկսեց անցնել, օտարերկրացիները շոյում էին ՀՀ իշխանությունների գլուխը՝ գնահատելով «դաստիարակվելու» պատրաստակամությունը: Հերթական «գլուխշոյանքի» դրսեւորումը տեղի է ունեցել երեկ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ կառավարությունում հանդիպման ժամանակ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031