Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դրսի ու ներսի «դաբրոները». «Ազգ»

Օգոստոս 26,2017 11:00

Մի քանի օրից կմտնենք սեպտեմբեր, որը, բացի ուսումնական տարվա սկիզբ համարվելուց, սովորաբար օրենսդիր ու գործադիր իշխանության` լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամանակն է: Հանգստացողը` հանգստացավ, նայած գրպանի պարունակությանը, դամ պահողը` դամ պահեց: Ամառվա ընթացքում ընդհանրապես ամեն ինչ ծուլորեն հոսել է, ոչ կառավարությունն է աշխարհացունց որոշումներ կայացրել, ոչ էլ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել առանձնապես: Թմբիրից արթնանալու զարթուցիչի ծլնգոց կարելի է համարել Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումն ու իր պաշտոնին հրաժեշտ տվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին «բացահայտումը»` ղարաբաղյան կարգավորման առկա տարբերակի վերաբերյալ: Առաջինն արդեն վերլուծական շրջանակներն անվանել են Պուտինի «դաբրոն» Սարգսյանին` Հայաստանում ներդրվող կառավարման նոր մոդելի շրջանակում ղեկավարման ղեկը պահելու առումով:

Երկրորդի, այսինքն` Հոգլանդի կարծիքի մեջ, ի թիվս այլ ենթադրությունների, ռուսական «դաբրոն» հակակշռելու տարր էլ էին հայտնաբերել դիտարկողները, քանի որ ղարաբաղյան թեման եղել է նաեւ Սարգսյան-Պուտին հանդիպման քննարկվող հարցերից մեկը եւ անշուշտ վերջիններից չէ Հայաստանի վրա բոլոր մեծ պետությունների ազդեցության գործիքների առումով:

Հայաստանն, այո, այնքան խնդիրներ է կուտակել, որ միգուցե ստիպված է հաշվի նստել արտաքին ազդակների հետ: Առհասարակ`արտաքին ազդակներից ոչ մի պետություն չի կարող խուսափել, սակայն այդ ազդակներից հաջողությամբ խուսանավելու աստիճանը կախված է պետությունների ներքին խնդիրների լուծված-չլուծված լինելու աստիճանից: Այնպես որ` մեր դեպքում ներքին ազդակներն էլ պակաս ազդեցություն չունեն նոր խորհրդարանական մոդելով մոտակայքում ձեւավորվելիք կառուցվածքների ղեկավարներին տեւաբար` եւս մի քանի տարով առանձնացնելու համար: Միգուցե մեր ներսի խնդիրներն այնքան ու այն աստիճանի են, որ անգամ էական չէ այլեւս, թե դրսի «դաբրոները» ստացա՞վ նախագահը, թե՞ չստացավ, քանի որ միայն ներսի` սեփական հասարակության «դաբրոն» ապագա վարչապետին (ով էլ լինի նա) թույլ կտա լիակատար ինքնավստահ զգալ իրեն հետագա կառավարումն իրականացնելիս: Ու դրսի «դաբրոները» այս ներսինի համեմատ երկսայրի են` կարող են կա՛մ դրական նշանակություն ունենալ, կա՛մ վերածվել հակագործիքի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031