Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դռների մոտ դիմավորեց Սերժ Սարգսյանին, բայց մեջքից հարվածեց՝ Հոգլանդի ձեռքով. ՀԺ

Օգոստոս 26,2017 10:45

Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ մշտական համանախագահն արդեն նշանակվել է, ինքը հեռանում է, եւ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային դրույթներ:

Կա երկու կարծիք. առաջին, որ համընկնումը զուտ պատահականություն էր, եւ երկրորդ՝ որ դա բոլորովին էլ պատահական չէր: Երկրորդ կարծիքն արտահայտող փորձագետների մեկնաբանմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրը նման աղմկոտ հայտարարություն անելով, ԱՄՆ-ը կամ հիշեցնում էր իր մասին, կամ՝ փորձում կանխել ինչ-ինչ սեպարատ պայմանավորվածություններ ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ: Կարծում ենք, սակայն, որ այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, ռուս-ամերիկյան եզակի համագործակցության օրինակ էր:

Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով կորցրել է Սերժ Սարգսյանին այս հարցում որեւէ բան ասելու, խնդրելու կամ պարտադրելու լեգիտիմությունը: Իսկ Ադրբեջանի նախագահի վրա ազդելու լծակներ չունի: Առավելագույնը հնարավոր է, որ Իլհամ Ալիեւը համաձայնած լինի վստահության ամրապնդման օրակարգին՝ պայմանով, որ զուգահեռաբար կքննարկվեն նաեւ հակամարտության հիմնարար դրույթներից մի քանիսը, օրինակ՝ որոշ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կետը:

ՌԴ նախագահը, ըստ ամենայնի, խորամանկել է՝ Սերժ Սարգսյանին փոխանցելով միայն այն, որ Ալիեւը պատրաստ է խոսել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Իսկ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսակցությունը խթանելու դերը վերապահվել է ՄԽ ամերիկյան թեւին:

Այս հնարքը բարդ իրավիճակի մեջ է դնում Սերժ Սարգսյանին: Եթե նա ՌԴ նախագահի փոխանցած ինֆորմացիայի հիմքով համաձայնել է աշնանային հանդիպմանը, ապա ՄԽ հեռացող համանախագահի հրապարակային հայտարարությանը հղում անելով հրաժարվելը անհեթեթ կնայվի:

Հ.Գ. ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիեւին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031