Լրահոս
Օրվա լրահոսը

Կասիայի տերեւներն ու պտուղները` սպիների ապաքինման համար

Օգոստոս 26,2017 12:30

Նեղատերեւ կասիայի տերեւներն ու պտուղներն օժտված են լուծողական ազդեցությամբ, կարգավորում են սպիների շարժողունակությունը, ազդեցությունը դրսեւորվում է պատրաստուկների ընդունումից 6-9 ժամ հետո։ Պտուղներն ավելի մեղմ ազդեցություն ունեն, ի տարբերություն տերեւների, որոնք կարող են ցավեր եւ կծկում առաջացնել որովայնի խոռոչում։ Դրանից խուսափելու նպատակով (խեժային նյութերից ազատվելու համար), կասիայի ջրաթուրմը հարկավոր է ֆիլտրել ամբողջովին սառեցնելուց հետո (խեժերը նստում են փաթիլների ձեւով եւ հեշտությամբ մնում ֆիլտրի վրա):

Որպես լուծողական՝ աղիների շարժողունակությունը կարգավորող միջոց
է 15 գրամ սեննայի տերեւներին կամ պտուղներին ավելացնել 300 միլիգրամ եռացրած ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 2 ժամ, ֆիլտրել (2 անգամ)։ Ընդունել օրը 2 անգամ՝ 1/3 բաժակ՝ ուտելու ժամանակ։

Կասիայի հումքը եւ պատրաստուկներն արգելված են հղիներին, մինչեւ 12 տարեկան երեխաներին, կերակրող մայրերին, սուր կոլիտի, էնտերոկոլիտի ժամանակ։ Պատրաստուկները կիրառելիս արագ զարգանում է տոլերանտություն (օրգանիզմը «սովորում» է սեննայի ազդեցությանը) եւ նույն դեղաչափը այլեւս սպասված արդյունքը չի տալիս։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում կիրառել ընդմիջումներով, փոխարինել այլ լուծողականներով։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031