Փարիզում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ռուսաստանցի Անզոր Խիզրիեւի հետ եւ հաղթեց:
Բերիանիձեն մեկնարկել էր 1/8 եզրափակչից եւ մրցակցի չներկայանալու համար նրա օգտին տեխնիկական հաղթանակ էր գրանցվել: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարեւին, սակայն կիսաեզրափակչում զիջել էր վրացի Գենո Պետրիշվիլիին:
Այսօր գորգ էին մտել նաեւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանը: Բարսեղյանը որակավորման փուլում առավելության էր հասել իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, բայց 1/8 եզրափակչում պարտվել էր ղազախ Նուրիսլամ Սանաեւին ու դուրս մնացել հետագա պայքարից: Ֆրանգուլյանն էլ պայքարը լքել էր որակավորման փուլից՝ զիջելով ղազախ Դաուլեթ Նիյազբեկովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ