Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրի խաղաղապահները կլինեն Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 25,2017 22:30

«Ամերիկայի ձայն». Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքից Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում.

ՀԱՐՑ.

Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն, «ջենտլմենական պայմանագիր» կնքեն, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որեւէ երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա): Ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը:

ՀՈԳԼԱՆԴ.

«Տեղյակ եմ, որ անցյալում որոշ քննարկումներ այս հարցի շուրջ տեղի են ունեցել: Դուք օգտագործեցիք «ջենտլմենական պայմանագիր» եզրը, այդ սահմանումն օգտագործվել է նախկինում: Հենց այս պահին համանախագահներով մենք ակտիվորեն չենք քննարկում խաղաղապահ ուժերի կազմը: Այդ հարցը իրականում դեռեւս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի եւ դեսպան Վիսքոնթիի հետ:

ԵԱՀԿ-ում կա բաժին, որը կոչվում է Բարձրաստիճան պլանավորման խումբ, դա փոքր գրասենյակ է, սակայն այն պատրաստվում է այն օրվան, երբ կլինի համաձայնագիր, կլինի կարգավորում եւ խաղաղապահների կարիք կլինի: Որտեղի՞ց են գալու խաղաղապահները, այս հարցի շուրջ վերջին ժամանակներում քննարկում, անշուշտ, չի եղել եւ անշուշտ որեւէ որոշում այս հարցի շուրջ այս պահին չկա:

ՄԱԿ-ում իմ ընկերներից ես նաեւ տեղեկացել եմ, խոսքը քաղաքական բաժնի մասին է, որը ուշադիր հետեւում է այս հարցին, որ խաղաղապահների հարցում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե լինի համապատասխան դիմում: Այնպես որ, կարծում եմ, գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն անշուշտ, որոշումներ կայացված չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031