Aravot.am-ի տեղեկություններով, Ջերմուկում օգոստոսի մեկին պայմանագրային զինծառայող Վահե Մարգարյանին տրակտորով վթարի ենթարկելու ու դրա հետեւանքով վերջինիս մահ պատճառելու փաստով անչափահաս երիտասարդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով:
Հիշեցնենք, որ Մարգարյանի քույրը՝ Մարիամ Մարգարյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքից հետո Վայքի հիվանդանոց տեղափոխված եղբորը սխալ արյուն են ներարկել, ինչի արդյունքում եղբոր մոտ թրոմբ է սկսվել, վերջինս մահացել է: Մարգարյանի մահը անչափահասի, թե՞ բժիշկների սխալի հետեւանք է, կպարզի նախաքննությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ