Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքիս Կարեն Կարապետյանը դեռ չի դանդաղում. ոնց որ թե լավ էլ տեմպով աշխատում է». Արա Բաբլոյան

Օգոստոս 25,2017 19:21

Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե » համահայկական հավաքի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ի պատասխան հարցին` ՀՀԿ-ում պառակտում կա՞ արդյոք, քանի որ մի թևը` հանձին Հովհաննես Սահակյանի, Միհրան  Հակոբյանի, նպատակամղված առաջ է տանում Սերժ Սարգսյանի` վարչապետի թեկնածու դառնալու թեզը, պարոն Բաբլոյանը պատասխանեց.

«Որպես կուսակցություն` ՀՀԿ-ն թևեր չունի. միատարր է, և չի կարող ունենալ մի խումբ, որ առանձին բան է մտածում: ՀՀԿ-ն ունի այնքան հնարավորություն և քաղաքական խիզախություն, որ երբ կգա ժամանակը, ինքը կասի իր հստակ կարծիքը: Բայց մենք այդ հստակ կարծիքին կգանք 2018-ին»:

Պարոն Բաբլոյանն ի պատասխան լրագրողների հարցին, կոնկրետ թվերով ու տոկոսներով չգնահատեց ՀՀ կառավարության աշխատանքը, միայն փոխանցեց, որ ունենք դրական ցուցանիշներ տնտեսության մեջ, ունենք արտահանման ավելացում. «Որպես մեկ տարվա ցուցանիշ`լավ է, բայց մի քիչ վախենում եմ ճիշտ տոկոսներ ասել: Տոկոսները տատանվում են, բայց վեց տոկոսանոց ընդհանուր աճը մեկ տարվա կտրվածքով լավ է, ուղղակի պետք է շարունակական լինի, որ ազդեցությունը տեսնենք»:

Հիշեցմանը, թե Հովիկ Աբրահամյանն էլ էր լավ վարչապետ, բայց նշվում էր` տեմպերն են դանդաղել, ու հարցին` հնարավո՞ր է, որ մի ինչ-որ կետից Կարեն Կարապետյանի տեմպերն են չգոհացնեն Հանրապետականին, պարոն Բաբլոյանը կես կատակ կես լուրջ պատասխանեց. «Աչքիս դեռ չի դանդաղում: Ոնց որ թե լավ էլ տեմպով աշխատում է Կարեն Կարապետյանը»:

Պարոն Բաբլոյանը տեղյակ չէ ՀՀ ԱԺ փոխխոսնակ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրների ի՞նչ գործն է`ով կլինի վարչապետ, միայն փոխանցեց հետևյալը. «Դա մեր բոլորի գործն է: Մեր մեջ կարող է լինել և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են, մենք բոլորս մերոնքական ենք, մենք հայաստանցի ենք: Բայց վարչապետի թեկնածություն ներկայացնելու խնդիրը ՀՀԿ-ինն է: Նա իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ-ի հետ կքննարկի ու կներկայացնի»:

Այն, որ Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան քննադատվեց այն տեսանկյունից, որ նա փոխանակ բարձրացներ ՌԴ-ի` Ադրբեջանին ու Թուրքիային զենք վաճառելու հարցը, բարձրացրեց վարորդական իրավունքների խնդիրը, պարոն Բաբլոյանը պարզաբանեց. «Ընդհանրապես հանդիպումների ժամանակ երկու ձևաչափ կա` պաշտոնական հանդիպում և ոչ պաշտոնական, երբ միասին ճաշում ենք, սուրճ խմում, խոսում: Իհարկե, քննարկվել են շատ հարցեր, և բոլոր մեզ հուզող հարցերը բարձրացրել ենք: Քանի որ դա թարմ խորհրդարանական հարց էր, իրենց դուման նոր ընդունել էր, մենք հարցը կոռեկտ ենք դրել: Օրինակ` եթե այսօր որոշվեց, որ ՀՀ-ում ՌԴ-ն պետական լեզու է, արդյոք դրանից հետո հայ վարորդը ռուսերեն լա՞վ կխոսի, իհարկե, ոչ: Իսկ զենքի հետ կապված հարցերն առանձին ենք քննարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031