Օգոստոսի 25-ին, ժամը 08:07-ին (տեղական ժամանակով ժամը 07:07-ին) Ռուսաստանի ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Կրասնոդարի երկրամասում` Տեմրուկսկիի շրջանի Վորնա բնակավայրի շրջակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. նոր կառուցվող նավամատույցից ավտոբուսն ընկել է Սև ծովը:
Ավտոբուսում եղել է 41 ուղևոր, որոնցից 16-ը տեղում մահացել է, 24-ը՝ հոսպիտալացվել Կրասնոդարի հիվանդանոցներ, իսկ 1 քաղաքացի համարվում է անհետ կորած:
Ժամը 16:30-ին կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանի և ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ. պարզվել է, որ զոհվածների թվում կա երկու հայ (ՌԴ քաղաքացի)՝ Ս. (1953 թ.) և Ա. (1978 թ.) Բ.-ներ:
ԱԻՆ