Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցփաթեթներ, արտոնություն, բնակարան. ԿԳ նախարարը ուսուցիչների աշխատավարձը շուտով վերանայելու է

Օգոստոս 25,2017 19:00

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ «Ուսուցիչ» նախաձեռնությունը ներկայացնելիս դուք ուսուցչի սոցիալական կարգավիճակի մասին խոսեցիք, ասացիք, որ ուսուցչի մասնագիտությունը պետք է դարձնեք հրապուրիչ, արտոնություններ տաք, նրա ապրելակերպը պետք է փոխեք՝ առաջիկայում Ազգային ժողովին ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու առաջա՞րկ եք ներկայացնելու՝ Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Կփորձենք ներդրված տարրակարգերը վերանայել՝ նաեւ դնելով այդ կոմպոնենտը»:

Հարցրեցինք՝ բայց բյուջեում կա՞ նման հնարավորություն աշխատավարձ բարձրացնելու՝ նախարարը պատասխանեց. «Կփորձենք գտնել: Հիմա նայում ենք թվերը, հասկանանք, որովհետեւ առանց մոտիվացիայի յուրաքանչյուր աստիճանի, մենք չենք կարողանա շահագրգռել ուսուցչին, տարիֆիկացիաները՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, յուրաքանչյուրը պետք է ունենա իր վարձատրության աստիճանը»:

Մենք ճշտեցինք՝ ուսուցիչներն ունենալո՞ւ են սոցփաթեթներ՝ նախարարը պատասխանեց. «Այո, արտոնություններ, սոցփաթեթներ, ուսուցչի բնակարանի գաղափարը, եթե գնում է սահմանամերձ շրջաններ, տրամադրենք հողատարածք, ուզում ենք այսպիսի մի ամբողջական փաթեթ մշակել»:

Նախարարը խոստացավ, որ հոկտեմբերին արդեն այդ ամբողջ ծրագիրը պատրաստ կլինի: Իսկ թե ե՞րբ կիրականացնեն, հնարավո՞ր է մինչեւ 2030-ը նոր դա իրականություն դառնա՝ Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Չէ, առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում դա կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031