Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովում չարաճճիները պակասել են». Արա Բաբլոյան

Օգոստոս 25,2017 18:33

«6-րդ գումարման ԱԺ-ում տեսնում եմ, որ չարաճճիները պակասել են. ոչ թե անձերն են պակասել, այլ չարաճճի մոտեցումները նվազել են»,- հիշեցմանը` մի առիթով հայտարարել էր, որ պատժելու է չարաճճիներին, ի վերջո պատժե՞լ է նրանց, Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Պարոն Բաբլոյանը մանրամասնեց, թե կողմնակից է, երբ մարդկանց տալիս են իրավունքներ և պատասխնատվություն, այլ ոչ թե գնում են նրանց պատժելու ճանապարհով. «Մարդիկ ԱԺ-ում պատասխանատվությունն ավել են գիտակցում, քանի որ զգում են` ավելի մեծ վստահություն կա: Դրանով գալիս ենք նրան, որ կարողանանք բոլորին տալ հնարավորություն, որ իրենք ունենան իրենց խոսքն ու արժանապատվությունը, իրավունքն ու պատասխանատվությունը: Չեմ կարծում, որ պետք է պատժի ճանապարհով գնանք»:

Հարցին որտե՞ղ է լինելու 2018-ին, պարոն Բաբլոյանը կես կատակ կես լուրջ պատասխանեց, թե լինելու է Հայաստանում:

Aravot.am-ի հիշեցմանը, թե ԵԼՔ դաշինքը նախաձեռնել է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օրեր առաջ հայտարարեց, որ պաշտոնապես գնում  ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման, հետևաբար այս խառնաշփոթից ելքը ո՞րն է, Արա Բաբլոյանը վերահաստատեց, թե գնում ենք և-և-ի ճանապարհով: Այնուհետև հիշեցրեց, որ գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ, ունենք հարևաններ, որոնք ուզում են մեզ կործանել և ունենք այնպիսի հարևաններ, որոնց հետ մեր հարաբերությունները լավ են, բայց նրանք էլ իրենց խնդիրներն ունեն, ուստի այդ բոլոր հարցերն անդրադառնում են մեզ վրա:

Իսկ այն հարցին` Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, պարոն Բաբլոյանն, ըստ էության, խուսափեց պատասխանելուց ու հավաստիացրեց. «Կմոտենանք 2018-ի ապրիլին, կգնահատենք մեր արդյունքները, կնստենք, թիմով կտեսնենք, ով, ինչ հնարավորություններ ունի շարունակելու: Չմոռանանք, որ վարչապետի կատարած աշխատանքը 2018-ին այսօրվա կատարած աշխատանքի, եթե ոչ կրկնակի, այլ քառապատիկն է դառնում: Դրա համար եկեք չգուշակենք: Ազնվորեն կնստենք, կաշխատենք ու մեր մեջ կորոշենք հետո ձեզ կհայտարարենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031