ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ ներգրավվեցին Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Նրանք հանդես եկան 100 մետր ազատ լողաոճում: Մեկնարկի ելած 85 մասնակիցների մեջ Անին զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը: Սակայն նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է: Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով հանգրվանեց 48-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ swimming.org-ի