Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պիտի արգելվի ու բոլորին». Լեւոն Մկրտչյանն ուսուցիչներին կոչ է անում հեռու մնալ քաղաքական գործընթացներից

Օգոստոս 25,2017 16:03

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ դուք ծրագիր եք ներկայացրել՝ ուսուցչի դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ըստ ձեզ, ուսուցչի հեղինակության բարձրացմանը չի՞ խոչընդոտում այն, որ նրանք ներքաշվում են ընտրություններում, ցուցակներ են կազմում եւ հենց դրանից է, որ մարդիկ թաղային հեղինակություններին վեր են դասում ուսուցչից: Նախարարը պատասխանեց. «Նպատակը հետեւյալն էր իմ ասածի, որ նաեւ խնայենք մեր ուսուցիչներին եւ դպրոցներին քաղաքական գործընթացներից: Դպրոցը պիտի դառնա դաստիարակության, համախմբման, գիտելիքի, հմտությունների մատուցման տեղ: Ես ձեզ հետ համաձայն եմ, պիտի փորձենք աստիճանաբար դա անել: Արդեն բարձրագույն կրթության դեպքում արել ենք քայլերը, ոչ թե ապաքաղաքականացնենք, այլ ինքը հաստատությունը հանենք այդ գործընթացներից, որովհետեւ ի վերջո կուսակցությունները հենվում են մտավորականության վրա, մենք 37 հազար ուսուցիչ ունենք, պիտի լինեն ներքաշված, բայց իրենք բոլորը պիտի խնայեն իրենց դպրոցը այդ գործընթացներից»:

Մեր հարցին՝ դուք, որպես նախարար, արգելելո՞ւ եք, որ ուսուցիչները ընտրական գործընթացներին ներքաշվեն՝ նա պատասխանեց. «Արգելում ենք ամեն անգամ, բայց արդյունքը տեսնում եք: Պիտի այնպես անենք, որ իսկապես մեխանիզմներ ունենանք արգելելու: Ամեն անգամ այդ հայտարարությունն ասում ենք, բայց պիտի արգելվի ու բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031